Ղևոնդ Ալիշանի նվերը. աշխարհի հնագույն թուրը գտնվել է Մխիթարյան միաբանությունում

Մխիթարյան միաբանության թանգարանում պահվող թուրը տարիներ շարունակ ցուցադրվել է միջնադարյան զենքերի շարքում։ Սակայն մանրակրկիտ հետազոտությունը ցույց է տվել, որ արտեֆակտն ավելի քան չորս հազար տարեկան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Աշխարհի հնագույն թրերից մեկը սխալմամբ դասակարգվել է իբրև միջնադարյան զենք, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ այն մոտ հինգ հազար տարեկան է։ Ինչպես գրում է Daily Mail-ը, այն պահվում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ հայկական Մխիթարյան միաբանությունում։  Մ.թ.ա. երրորդ հազարամյակում Անատոլիայում (պատմական Արևմտյան Հայաստանի տարածք, ներկայումս արևելյան Թուրքիայում) պատրաստված հազվագյուտ սուրը ցուցադրված է եղել միջնադարյան զենքրի սրահում։

Ղևոնդ Ալիշանի նվերը. աշխարհի հնագույն թուրը գտնվել է Մխիթարյան միաբանությունում

Թրին ուշադրություն է դարձրել Վենետիկի Կա Ֆոսկարիի համալսարանի պատմաբան Վիտտորիա Դալ Արմելինան, որը մասնագիտացել է Մերձավոր Արևելքում գտնված հնագույն թրերի ուսումնասիրության մեջ։ Հենց նա էլ վճռել է որոշել թրի տարիքը։

Նա անմիջապես նկատել է, որ զենքը նման չէ միջնադարյան օրինակներին և շատ ավելի հին է, նման այն թրերին, որոնց նա արդեն առնչվել էր իր ուսումնասիրությունների ընթացքում։

«Ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել». Փաշինյանը գրառում է արել «Ոսկե» գրքում

Պարզվել է, որ այն նման է հնագույն զենքերին, որոնք գտնվել էին Արսլանթեփում, Մալաթիայից ոչ հեռու։ Դա թույլ է տվել եզրակացնել, որ թուրը կոփվել է մոտ մ.թ.ա. 3000 թվականին։

Բացի այդ Սուրբ Ղազարի մենաստանում պահվող թուրը տարբերվում է այդ տարածքում հայտնաբերված մյուս զենքերից՝ դրա վրա զարդարանքներ, գրություններ կամ տարբերիչ առանձնահատկություններ չկան։

Զենքը կոփված է մկնդեղային բրոնզից։ Նախքան բրոնզի լայն տարածում ստանալը հաճախ էին զենքեր պատրաստում այս համաձուլվածքից։

Վենետիկի կինոփառատոնում միանգամից երեք հայազգի ռեժիսորների ֆիլմեր են ներկայացված

Թուրը Տրապիզոնից իր հետ Վենետիկ է բերել հայտնի հայ բանաստեղծ և գիտնական Ղևոնդ Ալիշանը 19-րդ դարի վերջում։ Այդ մասին գրված է զենքն ուղեկցող թղթում։ Հայերեն լեզվով գրառումը հայտնում է, որ թուրը մենաստանին է նվիրաբերել հայտնի բանաստեղծ և գիտնական Ղևոնդ Ալիշանը, որ մահացել է Վենետիկում 1915 թ․-ին։ Այժմ շարունակվում են արտեֆակտի հետագա ուսումնասիրությունները, որի պատմությունը ինչ-որ գաղտնիքով է պարուրված։