ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր շրջանների զգալի մասում, մարտի 2-ին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Մարտի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը մարտի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում մարտի 1–ին բազմաթիվ փակ փողոցներ են լինելու. տեսանյութ
Երևան քաղաքում այսօր և վաղը սպասվում է անձրև: Մարտի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +9–ից +11 աստիճան։
Ինչպիսին կլինի մարտը. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է հայտնում