Կորոնավիրուսը հասավ Հայաստան. առաջին դեպքը հաստատվել է

Արսեն Թորոսյանը խոստանում է դեպքի մանրամասները ներկայացնել առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Իրանից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ կորոնավիրուս է հատնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մոտ 2 ժամ առաջ կրկնակի քննությամբ հաստատվեց նոր կորոնավիրուսի առկայությունը Իրանից ժամանած մեր քաղաքացու մոտ։ Դեպքի մանրամասները և ձեռնարկված միջոցառումները կներկայացնեմ վաղը ժամը 12:00 առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ»,- Facebook-ի իր էջում գրել է նա:

 

Նրա հետ շփված մարդիկ կմեկուսացվեն․ Փաշինյանը՝ կորոնավիրուսի առաջին դեպքի և երթի մասին

Իրանում ՀՀ դեսպանությունը երեկ հայտնել էր, որ փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում օդանավով Հայաստան են տեղափոխվել ՀՀ 130 քաղաքացիներ և Հայաստանում օրինական կացության իրավունք ունեցող անձինք, իսկ ցամաքային սահմանով՝ 229: Ցամաքային սահմանով քաղաքացիների մուտքը Հայաստան ներկայում շարունակվում է:

Խանլարյան. «Իրանում հայերի շրջանում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չկան»

Հիշեցնենք` Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։

COVID-2019 վիրուսը շարունակում է տարածվել ոչ միայն Չինաստանում, որտեղ գրանցվեց առաջին բռնկումը, այլև երկրի սահմաններից դուրս։

Կորոնավիրուսը գրոհել է Իրանը. ի՞նչ է կատարվում հարևան երկրում