Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը

Ռումինիայում արդեն 3 մարդ է վարակվել կորոնավիրուսով, վարակի տարածման կանխարգելման համար էլ քննարկվել է` որքանով է նպատակահարմար առաջնության անցկացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Ռումինիայի ծանրամարտի ֆեդերացիայի հետ քննարկումներից հետո որոշել է չեղարկել աշխարհի պատանիների առաջնության անցկացումը Ռումինիայիում. տեղեկանում ենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

«Տարվա ծանրամարտիկ». Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է աշխարհում լավագույնի կոչմանը

«Առաջնությունը պետք է կայանար մարտի 14-21-ը, սակայն Բուխարեստում կորոնավիրուսի տարածման և դրա կանխարգելման նպատակով որոշվեց չեղարկել այն»,–նշված է հայտարարության մեջ։

Չեղարկման համար հաշվի է առնվել նաև Ռումինիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի` այն չեղարկելու խնդրանքը։

Ի դեպ, մրցաշարին պետք է մասնակցեին 80 երկրների ներկայացուցիչներ։ Ռումինիայում արդեն արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք։

Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի երկրորդ լավագույն ծանրորդն է. ո՞վ է զբաղեցրել առաջին տեղը

Հիշեցնենք, որ այս գիշեր Հայաստանում նույնպես հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը. վարակվածը Թեհրանից Հայաստան ժամանակ 29-ամյա տղամարդ է։