Հերթական կրակոցները Լոռու մարզում. 3 հոգու տեղափոխել են հիվանդանոց

Նշվում է, որ վիրավորներից մեկի հարազատը կոտրել է հիվանդանոցի դռան ապակին` խոչընդոտելով բժիշկների աշխատանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի Sputnik. Երեկ՝ փետրվարի 29-ին, հերթական կրակոցներն են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժինn ահազանգ է ստացել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Մահվան ելքով վրաերթ Երևանում. հետիոտնը անցել է ճանապարհի ոչ թույլատրելի հատվածով

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների երկուսը Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչներ են։ Նրանցից 28-ամյա Արթուր Ոփյանը հիվանդանոց է տեղափոխվել «գլխի գագաթային և ծոծրակային շրջանի պատռած վերքեր, աջ դաստակի սալջարդ» վնասվածքով, իսկ 26-ամյա Էդուարդ Ոփյանը` «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք աջից» վնասվածքով։

Հիվանդանոց տեղափոխված երրորդ քաղաքացին` Վանաձորի Չուխաջյան փողցի բնակիչ, 24-ամյա Սպարտակ Դերձյանը. բազմաթիվ վնասվածքներ է ստացել «գլխի, կրծքավանդակի, որովայնի, ստորին վերջույթների շրջանում: Նշված անձանց հիվանդանոց են տեղափոխել Վանաձորի Շիրակի խճուղու 12/1 հասցեից:

Ստեփանավանում երկու կանանց վրաերթի և ողբերգական մահվան տեսանյութը. 18+

Իրավապահներըբ դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, դանակ, կացին և 12մմ տրամաչափի հրացանից արձակված 8 պարկուճ:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Կրակոցներ Երևանում. թիրախում «Մայորիկա» զարդերի խանութն է եղել

Ըստ աղբյուրի`հիվանդանոց ժամանած վիրավորների հարազատներից մեկը կոտրել է 3-րդ հարկի դռան ապակին՝ խոչընդոտելով բժիշկների աշխատանքը: