Թացն ու չորը իրար կխառնվեն. եղանակի տեսություն

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, բայց տնից դուրս գալիս արժե ամեն դեպքում անձրևանոց վերցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի — Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում այս գիշեր, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր երեկոյան ժամերին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն այսօր աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Թացն ու չորը իրար կխառնվեն. եղանակի տեսություն

Երևան քաղաքում այս գիշեր, մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր երեկոյան ժամերին, մարտի 1-ին սպասվում է անձրև:

Հիշեցնենք` երեկ` մարտի 28–ին, ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Հայաստանի տարածքում մարտը բազմամյա միջին արժեքից տաք կլինի։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։

Ինչպիսին կլինի մարտը. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է հայտնում