Ինքնասպանություն Երևանում. 30–ամյա տղամարդը կախվել է լոգարանի խողովակներից

Հարևանների խոսքով` 30-ամյա տղամարդն անչափահաս երեխաներ ուներ, սակայն կնոջ հետ ունեցած ընտանեկան տարաձայնությունների պատճառով նրանց հետ չէր բնակվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 163-րդ շենքի բնակարաններից մեկի լոգարանում 30-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։

Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության, Քննչական կոմիտեի ծառայողներն ու ԱԻՆ աշխատակիցները։

Նախնական տվյալներով` տղամարդն ինքնասպան է եղել` լոգարանի խողովակներից կախվելով։ 

Նրան հայտնաբերել են ընտանիքի անդամները:

Կոտայքում կանխվել է 27–ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը. տեսանյութ

Հարևանների խոսքով`տղամարդն անչափահաս երեխաներ ուներ, սակայն կնոջ հետ ունեցած ընտանեկան տարաձայնությունների պատճառով առանձին էին բնակվում:

Իրավապահները պարզում են ողբերգական դեպքի հանգամանքները:

Երևանում մայրը կանխել է 30–ամյա որդու ինքնասպանության փորձը