Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ» - «Գանձասար – Կապան» հանդիպումը` լուսանկարներով

Sputnik

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվեց այսօր` փետրվարի 29–ին: Կայացավ երկու խաղ. «Փյունիկը» հյուրընկալեց «Գանձասար-Կապանին» (2:0), իսկ «Շիրակը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Նոայի» հետ (3:0):

Լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին «տուն է վերադառնում». նա կգլխավորի «Փյունիկը»

Ֆինանսական խոչընդոտներ, խիստ պատիժ, դժգոհ թիմ. Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը վերսկսվեց

Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ» - «Գանձասար – Կապան» հանդիպումը կայացավ «Փյունիկի» հարկի տակ։

Խաղի 31-րդ րոպեին տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար խաղադաշտից հեռացվեց «Գանձասար - Կապանի» ֆուտբոլիստ Անան Մենսահը և հյուրերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն իրացրեց Արաս Օզբիլիսը` նշակետից դիպուկ հարվածով առաջ մղելով իր թիմին:

«Եվրոպայում էլ առաջարկներ ունեի, բայց նախընտրեցի Հայաստան գալ». Արաս Օզբիլիս

Մինչև ընդմիջում «Փյունիկի» կազմում աչքի ընկավ նաև Կառլեն Մկրտչյանը` հեռվից հարվածով գնդակն ուղարկելով «Գանձասար – Կապանի» դարպասի վերևի անկյունը: 

«Գանձասար-Կապան»–«Փյունիկ» խաղն ավարտվեց 2։0` հօգուտ «Փյունիկի»։

Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը ֆիքսել է այս հանդիպման ամենահետաքրքիր պահերը, որը կարող եք դիտել ներկայացված ֆոտոշարքում։

1 / 21
Մրցավար Աշոտ Ղալթախչյանը` Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ» - «Գանձասար – Կապան» հանդիպման մեկնարկին
2 / 21
«Փյունիկի» կիսապաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն` Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ» - «Գանձասար – Կապան» հանդիպման ժամանակ
3 / 21
«Գանձասար–Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը
4 / 21
Արաս Օզբիլիսը` Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ» - «Գանձասար – Կապան» հանդիպման ժամանակ
5 / 21
«Փյունիկի» խորհրդանիշը` երկրպագուի մոտ
6 / 21
«Փյունիկի» հարձակվող Արթուր Միրանյանը և «Գանձասար–Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը` գնդակի համար պայքարում
7 / 21
«Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը շրջանցում է «Գանձասար–Կապանի» հարձակվող Գրիգոր Աղեկյանին
8 / 21
«Փյունիկի» դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը
9 / 21
«Գանձասար–Կապանի» պաշտպան Դավիթ Տերտերյանը և «Փյունիկի» կիսապաշտպան Ուգուչուկվու Իվուն
10 / 21
11 մետրանոցի նշանակումն ու Ալիու Մենսահի հեռացումը դուր չի եկել «Գանձասար–Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին, որի մոտ բնական հարց է առաջացել` ինչո՞ւ
11 / 21
«Փյունիկի» պատանի երկրպագուն
12 / 21
«Գանձասար–Կապանի» տուգանային հրապարակում վտանգավոր դրություն է
13 / 21
«Գանձասար–Կապանի» կիսապաշտպան Արթուր Գրիգորյանն ու «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը` գնվդակի համար պայքարում
14 / 21
«Գանձասար–Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը
15 / 21
«Գանձասար–Կապանի» կիսապաշտպան Արթուր Գրիգորյանն ու «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը` օդային պայքարում
16 / 21
«Փյունիկի» կիսապաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն
17 / 21
«Փյունիկի» կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը մոտ է հաջողությանը
18 / 21
Գնդակով «Փյունիկի» պաշտպան Դմիտրի Մալյական է
19 / 21
«Փյունիկի» ավագ Կառլեն Մկրտչյանի գեղեցիկ գոլը
20 / 21
«Փյունիկի» ավագ Կառլեն Մկրտչյանը շնորհավորանքներ է ընդունում թիմակիցներից
21 / 21
«Փյունիկ» – «Գանձասար–Կապան»` 2։0։ Դաշտի տերերի երկրպագուները տոնում են իրենց թիիմի հաղթանակը