«Այո»-ի և «Ոչ»-ի հանդարտությունը պայմանավորված է քարոզարշավի երկար ժամկետով. Մուկուչյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ապրիլի 5-ին նախանշված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպչական աշխատանքների ընթացքին։
Sputnik

Տիգրան Մուկուչյանը նշում է, որ այս օրերին ամբողջ ծավալով ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, իրականացվում է տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու գործընթացը։

«Այո» տարբերանշանի ստեղծողները տեղյակ են եղել հնի գոյության մասին. հայտարարություն

«Քարոզարշավի ընթացքի վերաբերյալ մինչ օրս դիմում բողոքներ չեն եղել, իսկ մամուլում ու սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումներն ու գնահատականները ԿԸՀ-ն ուսումնասիրում է, և եթե հայտնաբերվեն խախտումներ, ապա հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ վարույթ կհարուցի»,- վստահեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։

Ինչու որոշվեց ՍԴ հարցը լուծել հանրաքվեով. Բադալյանը` առաջիկա ընտրությունների մասին

Մուկուչյանի խոսքով` մինչև օրս քարոզարշավն ընթանում է բավականին հանգիստ։

«Այդ հանդարտությունը պայմանավորված է քարոզարշավի համար սահմանված ժամանակահատվածով»,-նկատում է Տիգրան Մուկուչյանը։

Պաշտոնյան համոզված է, որ ընտրական գործընթացը կընթանա օրենսգրքի պահանջներին համապատասխան։

Ի՞նչ կարելի էր անել հանրաքվեին հատկացված 7 մլն դոլարով