Ողբերգական վթար Արարատի մարզում. «06»-ի վարորդի մարմինը դուրս է ընկել մեքենայից

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կա զոհ։ Տեղեկությունը հաղորդում է shamshyan.com–ը։

Սարսափելի վթար Տավուշում. 8 հոգանոց ընտանիքից 3–ը մահացել են, մյուսների վիճակը ծանր է

«Ժամը 11։50-ի սահմաններում Մխչյան գյուղի Երևանյան խճուղում բախվել են BMW մակնիշի 35 MT 629 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 NA 159 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «06»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ «06»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Chariot մակնիշի 36 QD 374 համարանիշի ավտոմեքենային»,–գրում է կայքը։

Շղթայական վթար Զովունիում. բախվել են 2 գազել, 4 մարդատար մեքենա, կան վիրավորներ

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։

Նշվում է, որ վարորդներին առաջինն օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոնի աշխատակիցները, որոնք նաև հոգեբանական օգնություն են ցուցաբերել BMW-ի վարորդին։

Ողբերգական վթար Արագածոտնի մարզում. 24-ամյա վարորդի դին հայտնաբերել են մեքենայից դուրս