Տեղումները ե՞րբ կվերադառնան. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսել են, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում փետրվարի 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ոստիկանությունը տեղյակ է, որ վարորդները փորձում են բալ վաճառել

Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Տեղումները ե՞րբ կվերադառնան. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել կորոնավիրուսի տարածման հետ կապված

Երևան քաղաքում ևս փետրվարի 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին սպասվում է անձրև: Մայրաքաղաքում գիշերը կգրանցվի 0-2 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին` +10, +12։