Ծնվել է Արթուր Վանեցյանի 3–րդ երեխան. մանրամասներ

Sputnik Արմենիան զրուցել է ԱԱԾ նախկին տնօրենի կնոջ օգնականի հետ։ Նա տեղեկություններ է հայտնել երեխայի սեռի, ծնվելու ժամի և անվան մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը, դուստր է ունեցել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Նոնա Վանեցյանի օգնականը` Տաթև Ասպատուրյանը։ Նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրենի կինը «Վիլլա Մոնտեսսորի» մանկապարտեզի տնօրենն է։

Վանեցյանի կողքին օդիոզ անձնավորություններ չեն լինի. Հակոբյանը` Վանեցյանի մասին

Երեխան ծնվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր` ժամը 10։45–ին։ Նրան անվանել են Մարիա։ 

Sputnik Արմենիայի հարցին` արդյո՞ք Մարիա անունը տատիկներից որևէ մեկի հետ կապ ունի, Ասպատուրյանը պատասխանեց.

«Ոչ, ուղղակի այդ անունն են ընտրել»։

Նշենք, որ Վանեցյանը երկու որդի ունի։ Ավագ որդին՝ Արտյոմը, 18 տարեկան է, կրտսերը՝ Դավիթը՝ 12: Վանեցյանի կինը դստերը` Մարիային, լույս աշխարհ է բերել 38 տարեկանում։

Փաշինյանի լիրիկան ու օգտատերերի արձագանքը. «Վանեցյանին չթողնուք Լեննագանից սկսե շրջելը»