Մահացել է Սու–34–ի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը

Չարդախլուում ծնված Ռոլան Մարտիրոսովը 1959 թվականին ավարտել էր Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. 84 տարեկանում կյանքից հեռացել է Սու–34 կործանիչ–ռմբակոծիչի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը։

«Քըխ-քըխ»–ի գաղտնիքը․ ինչպես ակադեմիկոս Իոսիֆյանն օգնեց հզոր ռմբակոծիչ ստեղծել

Մարտիրոսովը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 6-ին հայաբնակ Չարդախլու գյուղում։ Ավարտելով Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը` Ռոլան Մարտիրոսովը սկսել է աշխատել Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյում, նախագծերի ամենաառաջատար բաժնում:

Պենտագոնի հայ լեգենդը. ինչպե՞ս էր Վահե Կյուպելյանը հրթիռներ պատրաստում

27 համաշխարհային ռեկորդ է սահմանել Պ–42 ինքնաթիռով։ 1991 թվականից Սու–34 կործանիչի գլխավոր կոնստրուկտորն էր։ 2017 թվականին ՌԴ պաշտպանության նախարարությունը 16 նոր Սու–34 է ստացել։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերում 110 Սու–34 կա։

«Իոսիֆյանի ուղղաթիռն» ու Գագարինը, կամ ամենայն հայոց «էլեկտրիկոսի» խելահեղ պատմությունը