Կորոնավիրուսը հասավ նաև Ադրբեջան

Ադրբեջանը հաստատում է, որ երկրում կորոնավիրուսով վարակված մարդ կա։ Նրան տեղափոխվել են հատուկ ռեժիմի տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը հաստատել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։

«Թու, թու, թու...» . Փաշինյանը կորոնավիրուսի վերաբերյալ գրառում է արել

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` վարակվածը Ռուսաստանի քաղաքացի է, Ադրբեջանի տարածք է հասել Իրանից: Նրան տեղափոխել են հատուկ ռեժիմի ինֆեկցիոն տարածք։

Կատարված վերլուծություններն ու թեստերը հաստատել են կորոնավիրուսով վարակվելու փաստը։ Լրատվամիջոցները հայտնում են, որ հիվանդի վիճակը կայուն է։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները Առողջապահության միջազգային կազմակերպությանը տեղեկացրին երկրի կենտրոնական հատվածում գտնող Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ տիպի թոքաբորբի տարածման մասին։ Մասնագետները գտան հիվանդության հարուցիչը` կորոնավիրուս 2019-nCoV։ Առողջապահության միջազգային կազմակերպությունը վիրուսի բռնկումը ճանաչեց միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ և հիվանդությանը տվեց COVID-19 պաշտոնական անվանումը։

Կորոնավիրուսը ընդլայնում է աշխարհագրությունը. ինչ կլինի եթե հայ-վրացական սահմանն էլ փակեն

Փետրվարի 23–ին Հայաստանում որոշում կայացվեց հայ–իրանական սահմանը երկու շաբաթով փակել` կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով։

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն հայտարարել է, որ նոր COVID-2019 տեսակի կորոնավիրուսով վարակվածների մոտ 46%–ը Չինաստանում ապաքինվել ու դուրս են գրվել հիվանդանոցից։ Վերջին տվյալների համաձայն` վարակվածների թիվը Չինաստանում 78 824–ի է հասել, նրանցից 36 117  (45,8%) մարդ ապաքինվել են։ Այս պահին 39 919 մարդ դեռ հիվանդանոցում են։

Ինչո՞ւ է մահացել քաղաքացին. «Աստղիկ» ԲԿ–ի տնօրենը հերքում է շրջանառվող լուրերը

Նշենք նաև, որ վարակը վաղուց արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից ու տարածվել աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` մեր հարևան Իրանում ու Վրաստանում։

Բժշկական դիմակներով ոստիկանները ստուգում են Իրանից Հայաստան եկող վարորդներին. տեսանյութ