Ինչպիսին կլինի մարտը. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է հայտնում

Հայաստանի գլխավոր օդերևութաբանը վստահեցնում է , որ մարտի երկրորդ կեսին երկրի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի +20–ից +25 աստիճանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik.Հայաստանի տարածքում մարտը բազմամյա միջին արժեքից տաք կլինի։ Տեղեկությունը հայտնում ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Հնարավոր է` թեյ կամ օղի խմի և լավանա՞». կորոնավիրուսի մասին Փաշինյանի հարցը Թորոսյանին

«Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Ամսվա երկրորդ կեսին առանձին օրեր հանրապետության հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20–ից +25, նախալեռնային գոտում` +18–ից +20, լեռնային գոտում` +10–ից +15 աստիճանի»,– Faecbook–ի իր էջում գրել է նա։

«Թու, թու, թու...» . Փաշինյանը կորոնավիրուսի վերաբերյալ գրառում է արել

Ըստ Սուրենյանի` առանձին օրեր (3-4 օր), արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, հանրապետության հովտային գոտում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 0–ից -4, նախալեռնային գոտում` -4–ից -6, լեռնային գոտում -7–ից -10 աստիճան։

Ծնվել է Արթուր Վանեցյանի 3–րդ երեխան. մանրամասներ