«Հետագայում պետք է բացառենք». Գարեգին Բ–ն, վարչապետն ու ԱԽ քարտուղարը Ծիծեռնակաբերդում են

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին Սումգայիթի զոհերի հիշատակին և տերունական աղոթք հնչեց ջարդերին զոհ դարձածների հոգիների խաղաղության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին։

Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ այլատյացության ճանապարհով. Սարգսյանի ուղերձը

Այսօր Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում կատարված ողբերգական դեպքերի 32-րդ տարելիցն է:

Վարչապետի հետ Ծիծեռնակաբերդ էր այցելել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Սումգայիթի ջարդերն ու Ադրբեջանի «գնված» հոդվածները. ինչպես փրկել ճշմարտությունը

Նրանք ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակին, տերունական աղոթք հնչեց ջարդերին զոհ դարձածների հոգիների խաղաղության համար։ ՀՀ վարչապետը Facebook–ի իր էջում այդ մասին վկայող տեսանյութ է տեղադրել։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողներին հայտնեց, որ հայ ժողովրդի դեմ կատարած ոճրագործությունը և դրա հեռագա բացառումը հանդիսանում է ՀՀ անվտանգության հիմնական սյուներից մեկը։

«Ազգային անվտանգության ռազմավարությունում ամրագրված կլինեն մեր անվտանգության բոլոր սպառնալիքները։ Հետագայում պետք է բացառենք նման ցեղասպան գործողությունները»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ:

Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին. «Ռոսիա-24»–ն անդրադարձել է 31-ամյա վաղեմության դեպքերին