Փաշինյանն ու Մնացականյանը բաժանել են դերերը. փորձագետը` Արցախի շուրջ շեշտադրումների մասին

Իշխանությունները հաշվի են առել Արցախի հարցով հնչած հայտարարություններից հետո հանրային տրամադրությունները և որոշել դրանք փոքր-ինչ խմբագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը բաժանել են դերերը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով Փաշինյանի և Մնացականյանի տարբեր շեշտադրումները։

Երբ «ռազմավարական համբերությունը» հանկարծ վերջանում է, կամ Մյունխենի համաժողովի «աղը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արդբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո հրապարակեց «Մյունխենյան սկզբունքերը», որտեղ, մասնավորապես, նշվում է` չկան տարածքներ, կա անվտանգություն. ԼՂՀ–ն չի կարող զիջել իր անվտանգությունը։ Նույն պնդումը նա արել է Իլհամ Ալիևի հետ հանրային քննարկումների ընթացքում։

Ղարաբաղյան հարցի նոր բովանդակություն է ձևավորվում. Փաշինյանը բացատրեց՝ ինչի մասին է խոսքը

«Սա, երևի, առաջին դեպքը չէ, երբ դերերի բաշխում է տեղի ունենում։ Հիշո՞ւմ եք, Բրատիսլավայում Մնացականյանի հայտնի ելույթը։ Իրավիճակից, բանակցային ձևաչափից ելնելով` տարբեր շեշտադրումներ են արվում», – ասաց Հակոբյանը։

Միևնույն ժամանակ, հաշվի է առնվում հայ հասարակության արձագանքը, երբեմն էլ` արտաքին լսարանի։ Այս դեպքում Մնացականյանի հայտարարությունը, ըստ ամենայնի, ներքին լսարանի համար էր։

Փաշինյան–Ալիև մյունխենյան բանավեճը կողմերից ոչ մեկի շահերից չէր բխում. Կիրո Մանոյան

«Այդ արձագանքը` շեշտադրումների որոշակի շտկումը, կարծում եմ, հնչել է հաշվի առնելով, թե ինչ մթնոլորտ, տրամադրություններ են ձևավորվել Հայաստանում Փաշինյանի և Ալիևի մյունխենյան բանավեճից հետո», – նշեց քաղտեխնոլոգը։

Երբ խոսքը ներքին լսարանի մասին է, պետք է, առաջին հերթին, հաշվի առնել, թե այն ինչ դեր կարող է խաղալ մոտ ապագայում։ Տվյալ դեպքում, հեռու չէ հանրաքվեի անցկացման օրը։

«Կասկած չի առաջացնում այն, որ ղարաբաղյան հարցը կարող է քարոզարշավի ժամանակ կարևորագույն հարցերից մեկը լինել, որի շուրջ, ամենայն հավանականությամբ, շատ սուր բանավեճեր են լինելու», – ընդգծեց Հակոբյանը։

Նիկոլ Փաշինյանը նոր գրիչ է «գտել» Մյունխենում. տեսանյութ

Այս ֆոնին իշխանությունները փորձում են չեզոքացնել, որոշակի առումով նաև «սվաղել» բոլոր հնարավոր բացասական գնահատականները։

«Կարծում եմ, տվյալ դեպքում, խոսքը հենց այդ ասպեկտի մասին է», – ասաց նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության  համաժողովի շրջանակում մասնակցեցին արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներին։

Փաշինյանի ու Ալիևի «մենամարտի» դրական և բացասական կողմերը

Բանավեճի ընթացքում Փաշինյանը խոսեց նոր մոտեցումների անհրաժեշտության և արցախյան հակամարտության կարգավորման հարցում «միկրոհեղափոխությունների» մասին։