ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը

Զենքի վաճառքն իրականացվում է երկկողմ հարաբերությունների ձևաչափում, դա չի խախտում ՀԱՊԿ անդամ երկրների պարտավորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է կազմակերպության անդամների` Ադրբեջանին զենք վաճառելու հարցը։

Դիմելու դեպքում ՀԱՊԿ–ը կօգնի Հայաստանին. Զասը` Ադրբեջանի հետ սահմանի միջադեպերի մասին

«ՀԱՊԿ–ի և ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրի շրջանակում թշնամական քաղաքականություն դրսևորող որևէ երկրի (ենթադրում եմ, որ նկատի ունեք Ադրբեջանին) ոչ մի զենք չի մատակարարվում, դա բացառված է»,– Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ ՀԱՊԿ անդամների, մասնավորապես` Բելառուսի և Ռուսաստանի, երկկողմ հարաբերություններին, Զասը նշեց, որ որպես միջազգային պաշտոնյա, ճիշտ չէ, որ ինքը խոսի այդ մասին։

Ռուսաստանը զգույշ է վերաբերվում Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացներին. Կոպիրկին

«Որքանով տեղյակ եմ, դա չի խախտում այդ պետությունների պարտավորությունները ինչպես ՀԱՊԿ–ում, այնպես էլ միջազգային ձևաչափում»,– շեշտեց նա։

Հայ-ռուսական համագործակցությունը ՀԱՊԿ–ի կարևոր բաղադրիչն է. Կոպիրկին

Նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանական էսկալացիան կանխելու համար Բիշկեքում նեղ կազմով հրավիրված ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում կազմակերպության անդամ երկրներին կոչ էր արել Ադրբեջանին զենք չվաճառել։