Ոստիկանությունը տեղյակ է, որ վարորդները փորձում են բալ վաճառել

Ֆրանսիայում էլ են բալ վաճառել։ Ճանապարհային ոստիկանությունն ուսումնասիրել է Ֆրանսիայի փորձը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Այսօր ԱԺ–ում հրավիրված «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը հայտնեց, որ ճանապարհային երթևեկության բալային համակարգի ներդրումից հետո Հայաստանում գրանցվել են բալերը վաճառելու դեպքեր, սակայն Ճանապարհային ոստիկանությունն ի զորու է բացահայտելու ու կանխելու նման առևտուրը, քանի որ տեսախցիկների նկարահանած խախտումների մեջ հստակ երևում է վարորդի դեմքը։

Կայանատեղիներ չկան, երթևեկությունը ծանրաբեռնված է. ՃՈ պետը վիճակագրություն է ներկայացրել

«Շատ զարգացած երկրներում, այդ թվում` Ֆրանսիայում, բալ վաճառել հասկացությունը եղել է, բայց հենց Ֆրանսիայի փորձն ու իրենց բացթողումներն ուսումնասիրելով` մենք մեր օրենսդրական կարգավորումներում այնպիսի կանխարգելիչ գործողություններ ենք արել, որ մեզ համար շատ հեշտ է նրանց հայտնաբերելը»,– ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը։

Ինչու են վարորդները զրկվել վարորդական իրավունքի վկայականից. տեսանյութ

Տեսասարքերով արձանագրված խախտումների համար այն գործում է հունվարի 1-ից, ՃՈ տեսուչների արձանագրած խախտումների համար` սեպտեմբերի 1-ից։

Նիկոլ Փաշինյանը մանրամասն հայտնեց, թե 311 վարորդներն ինչու են զրկվել վարորդական իրավունքից