ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց, թե այսուհետ որ ապրանքները կարգելվի արտահանել ՀՀ–ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ։
«Կարգելվի ՀՀ–ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանել փայտանյութից և դրանից պատրաստված համապատասխան ծածկագրերով ապրանքները։ Այսինքն` կարգելվի արտահանել փայտանյութ, վառելափայտ և գերաններ` այն, ինչ հումք է հանդիսանում մի շարք ապրանքների ստեղծման»,–ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Ստեփանավանի անտառները հատողներն ու դրա դիմաց կաշառք ստացողները կնստեն ամբաստանյալի աթոռին
Ապրանքների ցանկը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի մասնագետների կողմից։ ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ակնկալվում է պահպանել շրջակա միջավայրը։
Հիշեցնենք, որ այսօր որոշում ընդունվեց մեկ տարով հետաձգել Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը (որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ.–ի հունվարի 1–ից) բացառությամբ ավտոմեքենաների։
Իջևանում միայն մտրակ կիրառելն էֆեկտ չի ունենա. ինչպիսի «բլիթներ» պիտի կիրառի պետությունը