«Երևան» ֆուտբոլային ակումբին հեռացրել են մրցաշարից և տուգանել 700 հազար դրամով

Խաղացանկով նախատեսված «Երևանի» մյուս բոլոր հանդիպումներում մրցակիցներին 3:0 հաշվով տեխնիկական հաղթանակ է գրանցվելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. «Երևան» ֆուտբոլային ակումբին տուգանել են 700 հազար դրամով։ Որոշումը ընդունվել է այսօր կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական նիստի ընթացքում։

«Յուվենտուսի» լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է. տեսանյութ

Ի դեպ, նիստին քննարկվել է միայն մեկ հարց` «Երևան» ակումբի դիմումը Բարձրագույն խմբից դուրս գալու վերաբերյալ:

ՀՖՖ-ի կայքը հայտնում է նաև, որ որոշում է կայացվել ակումբին հեռացնել մրցաշարից:

Խաղացանկով նախատեսված «Երևանի» մյուս բոլոր հանդիպումներում մրցակիցներին 3:0 հաշվով տեխնիկական հաղթանակ է գրանցվելու:

Նշենք, որ «Երևան» ֆուտբոլային ակումբը 15 խաղ է անցկացրել և գրանցել նույնքան պարտություն։ Մարզչական անընդհատ փոփոխություներ ու ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցավ բարձրագույն խմբի նորեկ «Երևան» ակումբն իր կարճ`կես մրցաշրջան կենսագրությունում, որի միջնամասում ակումբը, այլևս չկարողանալով հոգալ իր ու իր ֆուտբոլիստների ֆինանսական պահանջները, դադարեցրեց իր գործնեությունը:

«Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է». «Ռոմայի» մարզիչը խոսել է նրա` թիմում մնալ–չմնալու մասին