ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Շրջանառվող լուրերը, թե հիվանդանոցում Իրանի քաղաքացի է մահացել կորոնավիրուսից, իրականությանը չեն համապատասխանում. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ԲԿ–ի տնօրեն Ասատուր Ասատրյանը։
«Քաղաքացին մահացել է երկկողմանի թոքաբորբից։ Ավելին, նա Իրանի քաղաքացի էլ չէ, ՀՀ քաղաքացի է, որը վերջերս էր եկել Իրկուտսկից»,–ասաց Ասատրյանը։
Նա հայտնեց նաև, որ ժամեր առաջ վերահիշյալ քաղաքացու անալիզներն ուղարկել են ստուգման և նրա մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել։
Ավելի ուշ «Աստղիկ» ԲԿ–ն նույնպես հայտարարություն տարածեց` հերքելով շրջանառվող լուրերը։
Հիշեցնենք` փետրվարի 26-ի տվյալներով, Իրանում գրանցվել է վարակման 245 և մահվան 26 դեպք:
Իրանից եկած բեռնատարները ՀՀ տարածքում կերթևեկեն մասնագետների և ոստիկանների ուղեկցությամբ
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե հնարավոր չէ` Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպք լինի և այդ լուրը թաքցնեն հասարակությունից։