Միքայել Մինասյանին ՀՔԾ ներկայանալու ծանուցում են ուղարկել

Հատուկ քննչական ծառայությունը հերքում է տեղեկությունը, թե Միքայել Մինասյանը վերջին օրերին Հայաստան է վերադարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել:

Քաղաքական ռե՞յդ. Մինասյանի մերձավորներից ավելի քան 400 մարդ է հարցաքննվել

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ԶԼՄ–ներին հայտնել է, որ Մինասյանը դեռ չի ներկայացել նախաքննական մարմին:

Առայժմ պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչ քրեական գործի շրջանակում է նա հարցաքննության հրավիրվել:

Օհանջանյանը հերքել է տեղեկությունը, թե վերջին օրերին Միքայել Մինասյանը մի քանի օրով վերադարձել է Հայաստան։

Սերժ Սարգսյանի փեսան մասնաբաժին չունի Հայաստանի խոշորագույն հանքավայրում. Պոլոսկով