Մի քանի օր արևի երես կտեսնենք. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօրվանից սկսած մինչև փետրվարի 29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Մի քանի օր արևի երես կտեսնենք. եղանակի տեսություն

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների` Երևան քաղաքում նույնպես այսօրվանից սկսած մինչև փետրվարի 29-ը կլինի առանց տեղումների եղանակ։

Մթնոլորտային ցուրտ ճակատ է ներխուժում Հայաստան. Սուրենյանը զգուշացնում է` բուք է լինելու

Մարտի 1-ին բարձրադիր գոտիներում սպասվում է թաց ձյուն, ցածրադիր գոտում` անձրև: 

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 6–8 աստիճան տաքություն, գիշերը` 3–5 աստիճան ցուրտ։