Ինչպես է Ավշարի դպրոցի հին շենքը List.am-ում վաճառքի հանվել. մարզպետը մանրամասներ հայտնեց

Նախորդ տարի Արարատի մարզպետը պատահաբար տեսել է, որ Ավշար համայնքի դպրոցի հին շենքը վաճառքի է հանվել առքուվաճառքի կայքերից մեկում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուշագրավ մի դեպք պատմեց, թե ինչպես են Ավշար համայնքի հին դպրոցի շենքը List.am-ում վաճառքի հանվել:

Արարատում խանութ, լավ տուն, մեքենա ունեցող ավելի քան 1000 շահառու այլևս նպաստ չի ստանա

«Տարիներ առաջ՝ դեռ 2007-ին, Ավշար համայնքի ղեկավարը դպրոցի շենքն աճուրդի է հանել, և աճուրդի արդյունքում այն ձեռք էր բերել նրա վարորդը: Վարորդն այնուհետև այդ շենքը վաճառել էր համայնքի ղեկավարի աղջկան: Համայնքապետարանն էլ չորս տարի ամսական 120 000 դրամով վարձակալել էր այդ շենքը՝ իբր թե կարատեի պարապմունքներ անցկացնելու համար»,-ասաց մարզպետը:

Նրա խոսքով՝ դեպքը բացահայտվել է նախորդ տարեսկզբին, երբ դպրոցի շենքը հայտնվել է առքուվաճառքի կայքում՝ List.am-ում. շենքը 240 000 դոլարով վաճառելու հայտարարություն է եղել:

Երեք ծննդատուն արդեն փակվել է. մարզպետն ասաց` երբ ինքը քուն ու դադար չի ունենա

Սարգսյանը հայտնեց, որ դեպքի հետ կապված քրգործ է հարուցվել, իսկ համայնքի ղեկավարն ընդունել է մեղքը: Այժմ Ավշարի ղեկավարը փոխհատուցում է պետությանը պատճառված վնասը:

Ի դեպ, Աշվար համայնքի ղեկավարը՝ Սուրիկ Գրիգորյանը, շարունակում է ղեկավարել համայնքը:

Այգիներ, մանկապարտեզներ, շենքեր են յուրացրել. Լոռու մարզպետը բացահայտումներ է խոստանում