Ի՞նչ վիճակում է երևանյան բանտը, որտեղ պահվել է Եղիշե Չարենցը

Երևանի կենտրոնում լքված մի շինություն կա, որտեղ ժամանակին բանտարկված է եղել հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Երևանի կայազորի նախկին մեկուսարանը արտաքինից ճարտարապետական ոչ մի արժեք չի ներկայացնում, բայց լիովին կարող է թանգարան դառնալ, կարծում է Ա. Թամանյանի անվան Ճարտարապետության թանգարան–ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Ի՞նչ վիճակում է երևանյան բանտը, որտեղ պահվել է Եղիշե Չարենցը

Շենքը դատարկ է, այնտեղ կալանավորներ այլևս չկան։ Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կքանդվի։ Տարածքը, որտեղ տեղակայված է նախկին մեկուսարանը, գտնվում է քաղաքի կենտրոնում և արդեն փոխանցվել է կառուցապատողին, որը նախատեսում է այդ հատվածում շարունակել բնակելի թաղամասի շինարարությունը։

Պեսկունովից մինչև «միլիցիան չսիրող» Վանո. ով ինչով է մնացել ոստիկանության պատմության մեջ

«Արտաքինից շինությունը բարաք է հիշեցնում, բայց այն կարելի է թանգարանի վերածել։ Աշխարհում բազմաթիվ թանգարաններ կան, որոնք բանտերի տեղում են կառուցվել։ Սա յուրահատուկ հիշատակի վայր է Երևանում»,– ասաց Գրիգորյանը։

Նա կարծում է, որ կարելի է համաձայնության գալ կառուցապատողի հետ և համոզել, որ շինությունը չքանդվի։

Մի քիչ պատմություն

Նախկին կայազորը Երևանի կենտրոնում է` երևանյան բերդի տեղում, որը 19-րդ դարից հետո բուն նշանակությամբ չի օգտագործվել։ Ցարական ժամանակներում կառուցվել են միահարկ և երկհարկանի զորանոցներ, իսկ խորհրդային շրջանում` Երևանի կայազորի բանտն ու մեկուսարանը։ Այնտեղ են տարել հանցանք գործած զինվորներին։

Գրիգորյանի խոսքով` մեկուսարանը միայն վերջին մի քանի տարիներին չի գործում։

Ի՞նչ վիճակում է երևանյան բանտը, որտեղ պահվել է Եղիշե Չարենցը

Շենքը միհարկանի է, պատուհաններին` ամուր վանդակաճաղեր։ Կողքին դիտաշտարակ է, որտեղ միշտ ժամապահ է եղել։ Տարածքի ներսում, դռան վերևում, որտեղից սկսվում է երկար միջանցքը, նստել է հսկիչը։

Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանը Թումանյան են ասմունքում. տեսանյութ

«Այդպես նա կարողանում էր վերևից տեսնել ամբողջ միջանցքը, որպեսզի ոչ ոք առանց թույլտվության չկարողանար դուրս գալ»,– պարզաբանում է Գրիգորյանը։

Նրա խոսքով` կալանավորների խցերն ավելի շատ նման էին վանդակների` 2 կամ 9 մարդու համար նախատեսված։ Յուրաքանչյուր խցի երկու կողմում նեղլիկ քնատախտակներ էին։ Ցերեկը դրանք սովորաբար բարձրացնում էին, ու որպեսզի կալանավորներն ինքնուրույն չկարողանան բարձրացնել ու իջեցնել, քնատախտակները երկար մետաղական ձողերով ամրացվում էին պատին։ Ձողերը տեղաշարժել կարող էին միայն հսկիչները։

«Հսկիչը տեղից հանում էր հաստ ձողը, և քնատախտակն իջնում էր։ Սովորաբար դա տեղի էր ունենում երեկոյան, և միայն դրանից հետո էին կալանավորները կարողանում պառկել։ Առավոտյան նորից բարձրացնում էին»,– պատմեց Գրիգորյանը։

Ի՞նչ վիճակում է երևանյան բանտը, որտեղ պահվել է Եղիշե Չարենցը

Կալանավորները ստիպված էին կա՛մ կանգնել, կա՛մ նստել գետնին։ «Կան ավելի մեծ խցեր` հաշվարկված 9 հոգու համար։ Պատկերացնում եմ, թե ինչպես էին այնտեղ 20 կալանավոր ապրում»,–նշեց Գրիգորյանը։

Չարենցն ու բանտը

Գրիգորյանը ենթադրում է, որ այդ սենյակներից մեկում է պահվել խուլիգանության համար բանտարկված բանաստեղծ Եղիշե Չարենցը։ Ի դեպ, բանաստեղծը մի ծավալուն երկ ունի, որում պատմում է բանտի և կալանավորների մասին։

Իսկ եթե ինչ–որ մեկը չգիտի, թե ինչի համար էր բանտարկվել Չարենցը, հիշեցնենք։ Երբ պոետի կինը` Արփենիկը, մեկնում է Պետերբուրգ սովորելու, Չարենցը սկսում է փողոցում սիրահետել դեռատի մի աղջկա` Մարիաննա Այվազյանին։ Վերջինս չի պատասխանում նրա սիրահետումներին։ Բանաստեղծի ինքնասիրությունը խոցվում է, և նա կրակում է աղջկա ոտքին, ինչի համար նրան ձերբակալում են, դատում և բանտ նստեցնում։

Չարենցի երկու կանայք` Արփենիկը և Իզաբելլան