Մահացել է ԽՍՀՄ վերջին մարշալ Դմիտրի Յազովը

Խորհրդային Միության պաշտպանության վերջին նախարար Դմիտրի Յազովը մահացել է տևական հիվանդությունից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Յազովը 95 տարեկանում մահացել է Մոսկվայում։ Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ–ները` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ Յազովը մահացել է երկարատև ծանր հիվանդությունից հետո։

Ինչպես է բրիգադային ինժեներ Ասլանովի գործը յուրահատուկ դարձել մարշալ Ժուկովի համար

Դմիտրի Յազովը ծնվել է 1924 թվականի նոյեմբերի 8-ին Օմսկի նահանգում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին սխրանքների համար պարգևատրվել է Կարմիր աստղ շքանշանով։ Նա վերջին զորահրամանատարն էր, որին Խորհրդային Միության մարշալի ռազմական կոչում է շնորհվել։ 1987-1991 թթ. եղել է ԽՍՀՄ պաշտպանության նախարար։

Ինչն է խանգարել Բաբաջանյանին, որ գերի վերցնի Հիտլերին

2020 թվականի փետրվարի սկզբին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Յազովին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան և «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակ» հոբելյանական մեդալ էր հանձնել։

«Հենդե խոխ». հոսպիտալ դարձած դպրոցի միոտանի ուսուցչի գերմաներենն ու հայի արյունով ռուսը