Դատավորներին կընտրեն հոգեբանական թեստով

Հոգեբանական թեստի հարթակը նոր օրենքի նախագծի պահանջն է, որի էլեկտրոնային հարթակը նոր պետք է մշակվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Դատավոր դառնալու համար թեկնածուները պետք է հոգեբանական թեստ անցնեն։ Այս մասին այսօր ԱԺ- ում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ։

«Ձեզ էլ կարող են Քենեդու սպանության մեջ մեղադրել». ՍԴ դատավորը չի ընդունում մեղադրանքները

Հոգեբանական թեստի հարթակը նոր օրենքի նախագծի պահանջն է, որի էլեկտրոնային հարթակը նոր պետք է մշակվի։

Դատավորների թեկնածուների տարիքը ներկայիս 28-ի փոխարեն նվազեցվել է 25-ի։

Անդրադառնալով հարցին, թե դատաիրավական համակարգի բարեփոխումներն ինչու են որոշել սկսել հենց դատական համակարգից, նախարարն ասաց, որովհետև հենց դատական համակարգն է, դատական իշխանությունն է անկյունային դեր կատարում արդարադատության կայացման մեջ։

Նախագծով սահմանվել է նաև դատավորների կոռուպցիոն ու կարգապահական խախտումների դեպքում վարույթներ հարուցելու կարգերը։

Ովքե՞ր կփոխարինեն Հրայր Թովմասյանին ու մյուսներին. փնտրվում են նոր դատավորներ. «Հրապարակ»

Նախագծով առաջարկվում է փոխել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների թիվը՝ դարձնելով 8, որոնցից 2-ին առաջադրելու են ՀԿ-ները։ Բայց նրանք պետք է լինեն իրավաբան գիտնականներ։

Նախատեսվում է ստեղծել Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը բաղկացած կլինի 5 անդամից: Այն կքննարկի դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները։

Ռոբերտ Քոչարյանը գտել է դատավորի ցավոտ տեղը

«Եվս մեկ նորամուծություն կա, որ, եթե հայտնաբերվում է նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտում, ապա այդ դեպքով կարող է Գնահատման հանձնաժողովը դիմել էթիկայի կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար»,- նշեց Բադասյանը։

Հրայր Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Փաշինյան

Առաջարկվող փոփոխությունները ներկայացնելով՝ արդարադատության նախարարը հայտնեց, որ օրենսդրական նախագծերի փաթեթը բավական լայն քննարկում ու միջազգային փորձաքննություն է անցել և արժանացել Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը։