Արամ MP3-ի որդին պարոն այծի հետ առաջին հանդիպումը դեռ շատ երկար կհիշի. զվարճալի տեսանյութ

Հայտնի երգչի հետևորդներից ոմանք տեսանյութը դիտելուց հետո մտահոգվել են, բայց Արամ MP3–ն վստահեցնում է, որ որդին այծի անսպասելի պահվածքից չի տուժել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Ճանաչված երգիչ Արամ MP3-ին Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել որդու` Առնոյի և այծի մասնակցությամբ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղան փորձում լուսանկարվել այծի հետ, գլուխը մոտեցնում է կենդանուն, ու հենց այդ պահին այծը գլխով հարվածում է նրան։ Տղան խուճապահար փախչում է։

«Առնոն պարոն այծի հետ առաջին հանդիպումը դեռ շատ երկար կհիշի։ Հ.Գ. Նկարահանման ընթացքում ոչ ոք չի տուժել»,– տեսանյութին կից գրել է երգիչը։

Արամ MP3-ի երկրպագուներից ոմանց զվարճացրել է տեսանյութը, ոմանց էլ` մտահոգել։

«Պապա ունենք` աշխարհը չունի». զվարճալի տեսանյութ

«Խեղճ երեխա, ոնց որ շատ վախեցավ, երևի շատ ցավեց»,–գրել են հետևորդները։

Նշենք, որ Արամն ու կինը` Աննան, երկու որդի ունեն: Երգչի ավագ որդին՝ Առնոն, 9 տարեկան է, իսկ կրտսերը Դավիթը` 2 տարեկան։

Տիգրան Մանսուրյանը պարում է Արամ MP3–ի և Ֆելոյի «Դե պարի» երգի տակ. տեսանյութ

Ղազախ աղջիկը հայերեն երգ է ներկայացրել իրենց Got Talent հեռուստաշոուի ընթացքում. տեսանյութ

«Գարուն Երևան, սիրուն Երևան». Փաշինյանը կնոջն ու դուստրերին կակաչներ է նվիրել