Վորոնեժում սպանել են հայ գործարարի որդուն

Նախնական տվյալներով` հանցագործը Մակարով տեսակի ատրճանակ է օգտագործել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. «Վեստի Վորոնեժը» հայտնում է, որ Վորոնեժի մարզի Ռամոնսկի շրջանում հայ գործարարի որդի է սպանվել։

Սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 24-ի առավոտյան։ Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ 24-ամյա երիտասարդը մեքենայով տնից դուրս է եկել։

Սարսափելի սպանություն Էջմիածնում. 35-ամյա հորը կրակել են անչափահաս երեխաների աչքի առաջ

Չարագործը կրակել է Nissan–ի մեջ նստած երիտասարդի ուղղությամբ։ Նախնական տվյալներով` հանցագործը Մակարով տեսակի ատրճանակ է օգտագործել։ Կրակոցներից հետո նա փախուստի է դիմել։

Երիտասարդը մինչ շտապօգնության մեքենայի տեղ հասնելը մահացել է։

Ռուսական ԶԼՄ–ների տվյալներով` սպանվածը հայ գործարարի որդի է։ Ընտանիքն երկար տարիներ ապրում է Վորոնեժում և սրճարան ունի, որը գտնվում է գործարարի տնից քիչ հեռավորության վրա։ Ընտանիքի ծանոթները կարծում են, որ հանցագործությունը կապված է երիտասարդի հոր բիզնես գործունեության հետ։

Վանաձորյան սպանության հետքերով. 20-ամյա երիտասարդ է ձերբակալվել

ԶԼՄ–ներում հայտնված մի վարկածի համաձայն` մարդասպանը որդուն շփոթել է հոր հետ։ Նա ոչ պակաս, քան 5 կրակոց է արձակել, մգեցված ապակիների պատճառով չհասկանալով, թե ով է մեքենայում նստածը։ Երիտասարդի սրտին երեք գնդակ է դիպել։ Իրավապահները հետաքննություն են անցկացնում։