Երևանում շմոլ գազից ընտանիք է թունավորվել. 5 անձի հիվանդանոց են տեղափոխել

Հիվանդանոց տեղափոխվածների թվում են նաև ընտանիքի երեք անչափահաս երեխաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի –Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 23-ին, ժամը 00.25-ին, երկու հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Հարավարևմտյան Բ2 թաղամասի շենքերից մեկի 36, 34, 17, 11 և 2-ամյա բնակիչներ:

Արտաշատում երեք անչափահաս երեխաներին ու նրանց մորը տեղափոխել են հիվանդանոց

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ քաղաքացիները թունավորվել են տան գազօջախից գազի արտահոսքի հետև անքով:

Նշանակվել են դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ:Նախապատրաստվում են նյութեր:

Նոյակերտ գյուղում շմոլ գազից մի ամբողջ ընտանիք է թունավորվել