ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Փետրվարի 25-ի ցերեկը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք։ Նորությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Վաղը երեկոյան ժամերից տեղումները աստիճանաբար կդադարեն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, որը կտևի ընդամենը 1 օր, փետրվարի 27-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ»,–գրել է Սուրենյանը։
Նշենք, որ սա Սուրենյանի միակ գրառումը չէ այսօր։ Ավելի վաղ նա հումորային գրառում էր արել`նշելով`Իրանի տարածքից Հայաստան նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքն է արգելվում։
Հումորային գրառումն, ինչպես միշտ, արժանացել է հետևորդների բուռն արձագանքին։