Հայաստանը բոլոր միջոցները ձեռնարկում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար. փորձագետ

Մասնագետը հաստատում է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդ չկա, լաբորատոր հետազոտությունների տեսանկյունից էլ խնդիր չունենք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Հայաստանում ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ երկրում կորոնավիրուսի ներթափանցումն ու համաճարակի բռնկումը թույլ չտալու համար։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է հայտնաբերվել. ՌԴ-ում Չինաստանի դեսպան

«Ամբողջ աշխատանքն ուղղված է նրան, որ հնարավորինս դիմակայենք կորոնավիրուսի տարածմանը», - ասաց Վանյանը:

Փորձագետը հաստատեց, որ այսօր Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներ չկան:

«Ուսումնասիրություններ անում ենք, ամեն ինչով ապահովված ենք, թեստեր ունենք։ Լաբորատոր հետազոտությունների մասով խնդիր չունենք», - ասաց Վանյանը:

Նշենք, որ COVID-2019 կորոնավիրուսն արդեն տարածվում է ոչ միայն Չինաստանում, որտեղ գրանցվել է առաջին բռնկումը, այլև երկրի սահմաններից դուրս: Վարակման դեպքեր են գրանցվել նաև Հայաստանի հարևան Իրանում։ Վերջին տվյալներով ՝ Իրանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 47-ի, իսկ զոհերի թիվը` 12-ի:

Զոհրաբ Մնացականյանը խոսել է կորոնավիրուսի մասին

Այսօր որոշվել է երկու շաբաթով փակել Իրանի հետ ցամաքային սահմանը: Օդային հաղորդակցության նկատմամբ կկիրառվեն ոչ ամբողջական սահմանափակումներ: Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացվելու են առանց սահմանափակումների` կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: Որևէ սահմանափակում չի կիրառվի Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:

Չինաստանում փետրվարի 24-ի դրությամբ COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի, վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 150 վարակակիր:

Ամբողջ երկրում գրանցվել է վարակի 77,1 հազար դեպք, իսկ 24,7 հազար վարակակիրներ ապաքինվել են։

Անտոնյան. «Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արդեն փորձարկվում է կենդանիների վրա»