ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում է աճել է մինչև 2592 մարդ, վերջին քսանչորս ժամում մահացել է 150 վարակակիր։ Տեղեկությունը հայտնում ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՉԺՀ–ի առողջապահության նախարարությանը։
Ամբողջ երկրում գրանցված է վարակի մոտ 77,1 հազար դեպք, վարակվածներից 24,7 հազարն առողջացել են։
Չինաստանի կառավարությունը 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էր Ուհան քաղաքում անհայտ տեսակի թոքաբորբի բռնկման մասին։ Ըստ բժիշկների` կորոնավիրուսին հատուկ են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են բարձր ջերմությունը, հազը, կոկորդի ցավն ու կրծքում սեղմվածության զգացողությունը, ինչպես նաև թոքաբորբ և բրոնխիտ հիշեցնող ախտանշաններ։ Ռիսկի խմբում են թուլացած իմունային համակարգով մարդիկ, երեխաներն ու ծերերը։
Հիշեցնենք, այս մահաբեր վարակն արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից ու հասել նաև Հայաստանին սահմանակից Իրանի Իսլամական Հանրապետություն։ Վերջին տվյալների համաձայն ՝ Իրանում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք։ Զոհերի թիվը հասել է 8-ի։
Կորոնավիրուսը հասել է Իրան. ինչպես վարակը կանդրադառնա Հայաստանում զբոսաշրջիկների հոսքի վրա
Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը փետրվարի 23–ից ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը՝ քաղաքացիների մուտքն ու ընդունելությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2 շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունն ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։
Մոլորակի բնակչության 66%–ը կարող է կորոնավիրուսով վարակվել. ԱՀԿ փորձագետ