Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին զգալի կնվազի

Հայաստանի տարածքում տեղումները մեկ օրով կդադարեն, օդի ջերմաստիճանն էլ գիշերային ժամերին կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 24-ին, 26-28-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին զգալի կնվազի

Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտում անձրևի տեսքով:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյան, ցածրադիր գոտում` անձրևի տեսքով: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +10-ից +12, երեկոյան` +4-ից +6 աստիճան։

Իրանում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը