Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է «Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին»

ՀՀ արտգործնախարարը Թուրքիայի երկրաշարժից տուժածներին շուտափույթ ապաքինում է մաղթել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թուրքիայում երեկ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցել է զոհերի հարազատներին։ Մնացականյանի ցավակցությունը հրապարակված է facebook-ի և Twiter-ի` ԱԳՆ–ի պաշտոնական էջերում։ 

«Խորը ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,–գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:

​Հիշեցնենք` երեկ` փետրվարի 23–ին, 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրան-Թուրքիա սահմանային գոտում։

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ գրեթե նույն հատվածում 2 ցնցում է եղել

Ինչպես տեղեկացնում էր ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 16:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.180 և արևելյան երկայնության 44.420 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ուշադրություն. Սուրենյանը զգուշացնում է` բուք է լինելու

Թուրքիայի և Իրանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժից 7 մարդ է զոհվել, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում 4 բալ ուժգնությամբ:

Ըստ ՌԻԱ Նովստի լրատվական գործակալության` երկրաշարժի հետևանքով եղել է 9 զոհ և ավելի քան 75 վիրավոր:

Իրանում և Թուրքիայում երկրաշարժեր են գրանցվել նաև այսօր` փետրվարի 24–ին։ Թուրքիայում երկրաշարժի հզորությունը եղել է 4.7, իսկ Իրանում` 4.6 բալ։

Տարածաշրջանը ցնցումների մեջ է. Թուրքիայում և Իրանում կրկին երկրաշարժեր են եղել