Մեկ դպրոց` երկու տնօրեն. Գյումրու թիվ 19 դպրոցում աթոռակռիվ է

Գյումրու թիվ 19 դպրոցում մեկօրյա դասադուլ են հայտարարել. ծնողները որոշել են երեխաներին դպրոց չուղարկել, մանկավարժներն էլ մարզպետի մոտ ու Դատախազություն են գնացել՝ պահանջով, որ դպրոցի նախկին տնօրենը չվերադառնա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Մարտիրոսյանը վստահեցնում է՝ դասադուլ ու գործադուլ անելու որոշումը աշխատանքային հանրույթինն է:

Գյումրու դպրոցներից մեկում ժամկետանց մթերք են հայտնաբերել. լուսանկարներ

«Նախկին տնօրենը լուր էր ուղարկել, որ այսօր գալու է դպրոց որպես տնօրեն, քանի որ դատարանը վերականգնել է իր իրավունքը»,-լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց նա: 

Չնայած Մարտիրոսյանը տնօրենի ընտրության մրցույթում հաղթող է ճանաչվել, սակայն չի հրամանագրվել, քանի որ նախկին տնօրենն իր լիազորությունները վերականգնելու հայցով դատարան է դիմել:

Հիշեցնենք, որ թիվ 19 դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանի նկատմամբ 2018 թվականի հուլիսի 31-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով: Իր գործողություններում նախկին տնօրենը ներքաշել էր դպրոցի ևս 25 աշխատակցի:

Ինչու՞ պարարվեստի հարուստ ժառանգություն ունեցող Գյումրին չունի պետական համույթ

«Նախքաննությամբ պարզվեց, որ Նարինե Մեսրոպյանը կատարել է հանցագործություն, բայց ես նպատակահարմար չգտա դատել նրան, քանի որ և՛ տնօրենին, և՛ 25 ուսուցչին դատելը նպատակահարմար չէ»,-ավելի վաղ Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Թեև գործն այս մասով դատարան չի մտել, սակայն վերջինիս հետ մարզպետը աշխատանքային պայմանագիրը լուծարել էր՝ վստահությունը կորցնելու պատճառաբանությամբ:

«Առանց ակցենտի». հայ և ռուս պատգամավորներն այցելել են Գյումրու դպրոցներից մեկը. տեսանյութ

Հենց այդ որոշումն էլ նախկին տնօրենը վիճարկել է դատարանում. հայցը բավարարվել է և ՇՄ առաջին ատյանի դատարանը որոշել է ՀՀ Շիրակի մարզպետի 2019թ. փետրվարի 28-ի թիվ 32 որոշումն անվավեր ճանաչել, Նարինե Մեսրոպյանին նախկին աշխատանքին վերականգնել, ինչպես նաև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել միջին աշխատավարձը:

Մեսրոպյանը որոշել է վերադառնալ նախկին պաշտոնին, մինչդեռ մանկավարժները դեմ են նրա վերադարձին։ Նրանք ստորագրահավաք են կազմակերպել և այն ներկայացրել մարզպետարան, նաև Շիրակի մարզի դատախազին: Մանկավարժների բողոքին նաև որոշ ծնողներ են միացել, խոստանում են այնքան պայքարել, քանի դեռ նախկին տնօրենը որոշումը չի փոխել։

Գյումրեցիների ստեղծած «Կապույտ տրակտոր Գոշան» արդեն մոտ 21 մլն դիտում ունի

Մանկավարժները վճռական են` նախկին տնօրենի հետ հաստատ չեն աշխատի. բայց խոստանում են` այնպես կանեն, որ դասերն էլ չտուժեն։