Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է հայտնաբերվել. ՌԴ-ում Չինաստանի դեսպան

Դեսպանը նշել է, որ թեև պատվաստանյութը արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, բայց դեռ որոշակի ստուգումներ և փորձարկումներ պետք է անեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Ռուսաստանում Չինաստանի դեսպան Ժան Հանհուեյը Մոսկվայում հայտարարել է, որ Չինաստանում մշակվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

Զոհրաբ Մնացականյանը խոսել է կորոնավիրուսի մասին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանը նշել է, որ թեև պատվաստանյութը արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, այնուամենայնիվ այն դեռ նախնական փուլում է և անհրաժեշտ են որոշակի ստուգումներ և փորձարկումներ:

Դեսպանը հերքել է կորոնավիրուսի արհեստական ծագման վարկածը և նշել, որ վիրուսը հնարավոր է առաջացած լինի վայրի կենդանիներից: Վարկածը, որ հիվանդության, այսպես կոչված, վարակ տարածողը չղջիկն է, շրջանառվում է, բայց դեռ հաստատված չէ:

Այս պահին ԱՄՆ-ի հինգ դեղագործական ընկերություններ նույնպես աշխատում են մահացու կորոնավիրուսային պատվաստանյութ ստեղծելու վրա: Իսկ Լոնդոնի Իմպերիալ քոլեջի հետազոտողները հայտարարել են նոր տեսակի կորոնավիրուսային պատվաստանյութի ավարտի մասին: Դրա վրա են աշխատում նաև ռուս վիրուսաբանները: Սակայն նշվում է, որ հայտնաբերելուց զատ դեղը նաև պետք է փորձարկել, ինչը երկար ժամանակ կպահանջի:

Չինաստանում կորոնավիրուսից արդեն 2592 մարդ է մահացել. նոր տվյալներ

Վերջին տվյալներով` Չինաստանում գրանցվել է վարակի մոտ 77.100 դեպք, վարակվածներից 24.700-ը առողջացել են։ Զոհերի թիվը հասել է 2592-ի։

Հիշեցնենք, այս մահաբեր վարակն արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից ու հասել նաև Հայաստանին սահմանակից Իրանի Իսլամական Հանրապետություն։ Վերջին տվյալների համաձայն ՝ Իրանում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք։ Զոհերի թիվը հասել է 8-ի։

Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը փետրվարի 23–ից ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը՝ քաղաքացիների մուտքն ու ընդունելությունը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2 շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունն ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։