Իտալիայում ՀՀ դեսպանությունն այնտեղի հայաստանցիներին հորդորում է կապ հաստատել իրենց հետ

Իտալիայում ՀՀ դեսպանությունն այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է խուսափել կարանտինային գոտիներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին Իտալիայում ՀՀ դեսպանությունը կոչ է անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները։

Հայաստանյան ԲԿ–ները պատրա՞ստ են կորոնավիրուսի բռնկմանը. ԱՀԿ փորձագետը ՀՀ–ում էր

«Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց»,–ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը խորհուրդ է տալիս հետևել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։

Իտալիայի կառավարության կողմից մշակվել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված հետևյալ խորհուրդները՝

• Հաճախակի լվանալ ձեռքերը

• Խոսափել սուր շնչառական հիվանդություններ ունեցող

մարդկանց հետ սերտ շփումներից

• Չընդունել հակավիրուսային դեղեր կամ հակաբիոտիկներ

առանց բժշկի նշանակման

• Դիմակ օգտագործել միայն վարակ ունենալու կասկածի

դեպքում կամ վարակված մարդուն խնամելիս։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է հայտնաբերվել. ՌԴ-ում Չինաստանի դեսպան

Տեղեկացվում է, որ մշտապես թարմացվող պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության պաշտոնական կայքից՝ http://www.protezionecivile.gov.it/home։

Նշենք, որ COVID-2019 կորոնավիրուսն արդեն տարածվում է ոչ միայն Չինաստանում, որտեղ գրանցվել է առաջին բռնկումը, այլև երկրի սահմաններից դուրս: Վարակման դեպքեր են գրանցվել նաև Հայաստանի հարևան Իրանում։ Վերջին տվյալներով ՝ Իրանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 47-ի, իսկ զոհերի թիվը` 12-ի: Իտալիայում վարակի բռնկման 150 դեպք է գրանցվել, 5–ը մարդ մահացել են։

Չինաստանում փետրվարի 24-ի դրությամբ COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի, վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 150 վարակակիր:

Ամբողջ երկրում գրանցվել է վարակի 77,1 հազար դեպք, իսկ 24,7 հազար վարակակիրներ ապաքինվել են։