Ի՞նչ խնդիրներ են առաջանում բժշկական դեպքերի քննության ժամանակ. պարզաբանում է իրավաբանը

«Լեքս ընդ Ջասթիս» ընկերության համահիմնադիր, իրավաբան Մարի Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է բժիշկների գործունեությամբ պայմանավորված և այդ ընթացքում գրանցված դեպքերի, դրանց պատճառների ու իրավական հետևանքների մասին։
Sputnik

Ըստ իրավաբան Մարի Մանուկյանի` դժվար թե որևէ բժիշկ դիտավորությամբ հիվանդի նկատմամբ սպանություն գործի կամ առողջությանը վնաս պատճառի, հետևաբար ակնհայտ է, որ դեպքերի 99,9 տոկոսն առնչվում է անզգուշության վարկածին:

Ռազմիկ Աբրահամյանին նոր մեղադրանք է առաջադրվել

«Բժիշկների պարագայում սովորաբար խոսքն առնչվում է անզգուշությամբ պատճառված վնասին, անփույթ վերաբերմունքին, որովհետև դիտավորության դեպքում կխոսվեր բոլորովին այլ հանցակազմի մասին»,– ասաց իրավաբանը։

Այդուհանդերձ նման դեպքերում, Մանուկյանի գնահատմամբ, սանկցիան միանշանակ անհամաչափ է և՛ պատճառված վնասին, և՛ կատարվող գործողությանը։ Ընդ որում` բժշկական միջամտության և վնասի պատճառահետևանքային կապը կամ ծանրության աստիճանը որոշում է փորձագետը։ Այստեղ, ըստ իրավաբանի, կա անաչառության խնդիր, որովհետև խոսքը մասնագիտական համերաշխության մասին է։

«Ծնողները ստում են, ԱԱԾ–ն շատ բան է ասում». Ռազմիկ Աբրահամյանը` կորած երեխաների մասին

«Նման դեպքերի ուսումնասիրությունը բավականին բարդ և ծավալուն աշխատանք է, որի ընթացքում բախվում ենք փակ օղակների, որովհետև բոլոր փաստական հանգամանքները բացահայտելու առումով նույնպես կան խնդիրներ։ Օրինակ` վկաների հանգամանքը, որոնք ներառվում են ցուցմունք տալու համար, և, ըստ էության, նույն բուժհիմնարկի ներկայացուցիչներ են։ Արդյո՞ք նրանք անաչառ կգտնվեն, որովհետև սովորաբար բուժաշխատողն իր վերադասի դեմ ցուցմունք չի տալիս, թեև հանդիսանում է ողջ գործընթացի առանցքային վկան»,– նշեց իրավաբանը։ 

Երեխաների ապօրինի որդեգրման համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ՔԿ

Մանուկյանի խոսքով`փորձագիտական եզրակացություններ տրամադրելու համար նեղ ոլորտի մասնագետները մեզանում բավականին քիչ են, այդ իսկ պատճառով փորձաքննությունները տևում են բավականին երկար։