Ողբերգական վթար Արագածոտնի մարզում. 24-ամյա վարորդի դին հայտնաբերել են մեքենայից դուրս

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ու Արագածի բաժնի օպերատիվ խմբերն ու հետաքննիչները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik.Shamshyan.com-ի տեղեկություններով` Արագածոտնի մարզում այսօր` ժամը 09:30-ի սահմաններում, Հնաբերդ գյուղի բնակիչ, 24-ամյա Գոռ Ասատրյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 35 ՏG 791 համարանիշի ավտոմեքենայով Ապարան-Արթիկ ավտոճանապարհի Գեղադիր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում:

Արցախում դժբախտ պատահարից պայմանագրային զինծառայող է մահացել

Ըստ աղբյուրի` վարորդը տեղում մահացել է: Նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ու Արագածի բաժնի օպերատիվ խմբերն ու հետաքննիչները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ողբերգական վթար Երևան-Սևան ճանապարհին. 40-ամյա տղամարդը մահացել է

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք: