Ինչպես են անցկացրել հանգստյան օրը Նիկոլ Փաշինյանի ընտանիքում. տեսանյութ

Հանգստյան օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տանը աշխույժ եռուզեռ է։ Մինչ վարչապետը տիկնոջ հետ Արցախում է, տանը աղջիկները համեղ ուտեստներ են պատրաստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 Փետրվար — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքում հանգստյան օրերը ուրախ են անցնում։Համերաշխ ընտանիքը նաև նոր բարեկամ ունի` Մոլի անունով շունը։ Ընտանիքի նոր բարեկամի առաջին լուսանկարը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամը։

Ինչպես են անցկացրել հանգստյան օրը Նիկոլ Փաշինյանի ընտանիքում. տեսանյութ

«Բարի գալուստ ընտանիք»,– գրել էր նա։ Քիչ անց Մարիամի instagram-ի սթորի բաժնում հայտնվում է մի փոքրիկ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նրա քույրը` Շուշանը, փորձում փոքրիկ աքսեսուար ընտրել շան համար։

Այնուհետև ՀՀ վարչապետի դուստրերը` Մարիամը, Շուշանը և Արփին  զբաղվում են  խոհանոցային գործերով։ Նրանք ցույց են տալիս, որ թեև մայրիկը տանը չէ, բայց հաստատ քաղցած չեն մնա։

Աննա Հակոբյանը չգիտի` ինչպես համոզի ամուսնուն. նա Փաշինյանի լուսանկարն է հրապարակել

Մարիամը և Շուշանը ախորժալի սպագետի և սալաթներ են պատրաստում։ Դե իսկ արդեն մատուցած սեղանը լուսանկարելուց հետո, աղջիկները որոշել են լսել հետևորդների կարծիքը։

Ինչպես են անցկացրել հանգստյան օրը Նիկոլ Փաշինյանի ընտանիքում. տեսանյութ

«Համեղ տեսք ունի չէ՞»,– գրել է Մարիամ Փաշինյանը, հավելելով, որ սիրում է շաբաթ օրերը։

Աննա Հակոբյանի սոցցանցային էջից էլ տեղեկանում ենք, որ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գտնվում է Արցախում։ Աշխատանքային այցի շրջանակում կառավարության ղեկավարն ու տիկինը հասցրել են նաև իրենց որդուն` Աշոտին տեսակցել։ Աննա Հակոբյանի հրապարակած տեսանյութում երևում է, որ ծնողները Աշոտի հետ սրճարանում համեղ հայկական փախլավա են ճաշակում։

Ինչպես են անցկացրել հանգստյան օրը Նիկոլ Փաշինյանի ընտանիքում. տեսանյութ

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը հաճախ են հանրությանը ներկայացնում իրենց առօրյան կամ հանգիստը։

Ավելի վաղ վարչապետը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են նշում Աննա Հակոբյանի 42-ամյակը։