Չինաստանում կորոնավիրուսից 2346 մարդ է մահացել

Վարակի տարածման ամբողջ ընթացքում կորոնավիրուսից մոտ 15300 մարդ է բուժվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի –Sputnik. Չինաստանի Հուբեյ գավառում COVID-19 կորոնավիրուսի նոր տեսակից մահացածների թիվը փետրվարի 23-ի դրությամբ  հասել է 2346 մարդու, վարակվածներինը` 64000 է։

Հայաստանի ԱԳՆ–ն կորոնավիրուսի հետ կապված նոր հայտարարություն է տարածել

Մեկ օրվա ընթացքում վարակի 630 նոր դեպք է գրանցվել, վիրուսից 96 մարդ է մահացել։ Բուժվածների ընդհանուր թիվը մոտ 15300 է կազմում։

Հիշեցնենք`2019 թվականին դեկտեմբերին Չինաստանի իշխանությունը հայտարարեց Ուհան քաղաքում անհայտ ծագման վարակի տարածման մասին։

Պարզվեց` հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է։
Ենթադրվում է, որ վարակը մարդկանց է փոխանցվել վայրի կենդանիներից։  Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

Բժիշկների խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական կետ. Իրանի հետ սահմանը հսկվում է

Մահաբեր վիրուսն արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից ու անգամ Հայաստանին սահմանակից Իրան հասել։ Փետրվարի 19–ին Իրանի իշխանությունը հաստատեց երկրում կորոնավիրուսի վարակի երկու դեպքի մասին տեղեկությունը։ Այսօրվա դրությամբ արդեն Իրանում կորոնավիրուսը 5 մարդու կյանք է խլել։ ՀՀ առողջապահության նախարարությունը փետրվարի 20–ին հայտարարել էր, որ ուժեղացվել են Իրանի հետ սահմանի Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից օդանավով Հայաստան ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում:

Փորձարկվել է առաջին թեստը. Հայաստանում կորոնավիրուս բուժելը հնարավո՞ր է

ՀՀ–ում մինչ օրս կորոնավիրուսով վարակի դեպք չի գրանցվել:

Բժիշկների խոսքով ՝ կորոնավիրուսին բնորոշ են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են մրսածությունը, հազը, կոկորդի ցավը և կրծքավանդակում սեղմման զգացումը: Ռիսկի գոտում են թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ, երեխաներն ու տարեցները։