«Պապա ունենք` աշխարհը չունի». զվարճալի տեսանյութ

Հայ տղամարդկանց մեծ մասը սիրում է փոքրիկների հետ խաղալ, իսկ առօրյա հոգսերը` լողացնել, հագցնել, կերակրել և այլն, սովորաբար անում են մայրերը։ Այս տեսանյութում երևում է, թե ինչպես է Նժդեհը կերակրում իր չորս բալիկներին։
Sputnik

Համացանցի հայկական տիրույթում նոր տեսանյութ է հայտնվել։ Հայրիկը նստել է հյուրասենյակի հատակին ու կերակրում է դուստրերին։ Նրա գրկում ամենափոքրիկն է, իսկ մյուս երեքը շարվել են շուրջը և սպասում են իրենց հերթին։

Հայ փոքրիկը ֆուրոր է անում Բարսելոնայում. տեսանյութ

Տեսանյութը հրապարակել է ընտանիքի մայրը` Գայանե Զաքարյանը։

«Լինում է նաև այսպես՝ գերխնդիրը հաց ուտացնելն է... Պապա ունենք` աշխարհը չունի»,– կից գրել է նա։

Sputnik Արմենիան կապ հաստատեց ընտանիքի հոր հետ և տեսանյութը հրապարակելու թույլտվություն ստացավ։ Նժդեհ Խաչատրյանն ու Գայանե Զաքարյանը չորս դուստր ունեն և ապրում են Երևանում։ Երեխաները զույգեր են։ Երբ խնդրեցինք նշել դուստրերի անունները, Նժդեհը ծիծաղեց:

«Սպասեք մի րոպե, պիտի հիշեմ... Մեր ավագ աղջիկները 3 տարեկան են, անունները` Վիվիեն և Նոյեմի, իսկ փոքրիկներ մեկ տարեկան երեք ամսական են, անունները` Էվա ու Նանե»։

Ծնողներն աշխատում են, հայրը մոնտաժող է ԶԼՄ–ներից մեկում, իսկ մայրը երաժշտություն է դասավանդում։ Նժդեհը վստահեցնում է, որ հաճախ է կերակրում դուստրերին, այնպես որ իրենց տանն ամեն օր է հնարավոր այսպիսի տեսանյութ նկարել։

Զույգ բալիկներ` զույգ փորձանքներ. երկվորյակների տեսանյութն ուրախ էմոցիաներ է պարգևում

Հայ վարորդը ուղևորներ «որսալու» յուրահատուկ ձև է գտել. տեսանյութ