Հայաստանում հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների` առաջիկա երեք օրերը կանցնեն առանց տեղումների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի- Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ:

Հայաստանում հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի երկրորդ լավագույն ծանրորդն է. ո՞վ է զբաղեցրել առաջին տեղը

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանի զբոսայգու տարածքում կառուցված տները կարող են քանդվել

Երևանում ևս կպահպանվի առանց տեղումների եղանակը։ Տեղումները կվերսկսվեն փետրվարի 25-ին`բարձրադիր գոտում` թաց ձյան, ցածրադիր գոտում` անձրևի տեսքով: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +8-ից +10, երեկոյան` +3-ից +5 աստիճան։