Արմեն Փամբուխչյանի գնահատմամբ` իրենք ոչ մի խնդիր չեն տեսնում և պատրաստ են քաղաքացիներին իրենց տեսակետներն ու պարզաբանումները բաց կերպով ներկայացնել` ակնկալելով բոլորի ակտիվ «Այո» ձայները։
«Հանրաքավեն քաղաքական գործընթաց է` անկախ այն հանգամանքից, թե հակառակ կողմում ինչ մասնագիտության տեր մարդիկ են համախմբվել։ Սա քաղաքականից բացի, լուծում է նաև իրավական խնդիր, և հենց դրա հետ կապված է եղել մեր նախաձեռնությունը` գնալ հանրաքվեի և այս տարբերակով փոփոխել Սահմանադրության համապատասխան հոդվածը»,– նշում է «Այո»–ի շտաբի ներկայացուցիչը։
Արմեն Փամբուխչյանի տեղեկացմամբ` իրենք ակտիվ քարոզարշավի և քաղաքացիների հետ անմիջական հանդիպումների միջոցով պատրաստվում են պատասխանել հակառակորդ ճամբարի կամ ճամբարների ներկայացուցիչներին։ Ըստ այդմ` «Այո»-ի շտաբի ներկայացուցիչների միակ գործառույթը լինելու է քաղաքացիների հետ ուղիղ զրույցը, ինչն ուղիղ ժողովրդավարության հաստատման ամենաճիշտ ճանապարհն է։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:
Կառավարությունը ֆինանսավորեց հանրաքվեն. մոտ 3 ու կես մլրդ դրամի մեծ մասն աշխատավարձերն են
Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտել 2018-ի ապրիլի 9-ին։ Դրանից հետո ՍԴ դատավոր են ընտրվել միայն Արմեն Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը: ՍԴ մնացած 7 անդամները, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընտրվել են մինչև 2018թ-ի ապրիլի 9-ը:
Հանրաքվեն նշանակված է ապրիլի 5–ին։ Քարոզարշավը կավարտվի ապրիլի 3-ի ժամը 24։00–ին։