Ողբերգական վթար Երևան-Սևան ճանապարհին. 40-ամյա տղամարդը մահացել է

Դեպքի վայրում աշխատող քննիչներն ու ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Քիչ առաջ սարսափելի վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևանից Սևան տանող ճանապարհի մոտ 50-րդ կիլոմետրին Մերսեդես մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհից ու շրջվել։

Շղթայական վթար Զովունիում. բախվել են 2 գազել, 4 մարդատար մեքենա, կան վիրավորներ

Օգնության հասած մարդիկ ահազանգել են 1-03։ Դեպքի վայր են ժամանել նաև իրավապահներ։

Նրանք արձանագրել են, որ մոտ 40-ամյա տղամարդը մահացել է։ Նա, ամենայն հավանականությամբ, մեքենայի վարորդն է, որովհետև այս պահի դրությամբ այլ տուժածներ չկան։

Կրակոցներ Արարատի մարզում. 55-ամյա տղամարդը գլխի վնասվածքներ է ստացել

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մեքենան ընթացել է Սևանի ուղղությամբ։ Վարորդը չի կարողացել կառավարել այն Գագարին գյուղ չհասած։

Վթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 2 կնոջ. տեսանյութ

Դեպքի վայրում աշխատող քննիչներն ու ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։