«Երվանդ Մանարյանը փայլուն ժողովրդական արտիստ էր». Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

ՀՀ վարչապետը նշել է, որ անվանի արվեստագետի, նրա ստեղծագործական ու քաղաքացիական գործունեության մասին հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների սրտերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի մահվան առնչությամբ:

Մահացել է Երվանդ Մանարյանը

«Խորը վշտով տեղեկացա մեր մեծանուն արվեստագետի՝  Երվանդ Մանարյանի մահվան մասին:

Երվանդ Մանարյանը փայլուն ժողովրդական արտիստ էր, որի  կերտած կերպարները հարստացրել են հայ կինոարվեստն ու իրենց անմոռանալի տեղն զբաղեցրել հայ հանդիսատեսի սրտում: Նա մեծ դերասան էր, սցենարիստ, ռեժիսոր, մանկավարժ, որը վայելում էր համաժողովրդական մեծ սերն ու համբավը»,- նշված է ցավակցական հեռագրում:

Վարչապետի խոսքով` մեծանուն արվեստագետ լինելուց զատ, Երվանդ Մանարյանը Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացի էր, որը տարիներ շարունակ հանդես էր գալիս հանուն արդարության պայքարի դիրքերից՝ մշտապես արտահայտելով իր հստակ դիրքորոշումը:

Երվանդ Մանարյանին տեղափոխել են հիվանդանոց

«Անվանի արվեստագետի, նրա ստեղծագործական ու քաղաքացիական գործունեության մասին հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների սրտերում: Ամբողջ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Երվանդ Մանարյանի հարազատներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- եզրափակել է Փաշինյանը:

Նշենք, որ դերասանի մահվան լուրը հայտնել էին նրա որդին և թոռը` իրենց Facebook-ի էջերում համապատասխան գրառում կատարելով։

1957-1959թթ. եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։

«Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն». Աննա Հակոբյան

1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։

Արմեն Սարգսյանն այցելել է Երվանդ Մանարյանին. մտերմիկ զրույց սիրված արտիստի բնակարանում

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Խաղացել է նաև «Հարսնացուն Հյուսիսից», «Հարսնացուն Ջերմուկից», «Տժվժիկ», «Մորգանի խնամին» և այլն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետի առաջարկով ավագանին միաձայն քվեարկությամբ Երվանդ Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց:

Մարությանն այցելել է Երվանդ Մանարյանին ու անձամբ հանձնել պատվավոր քաղաքացու հավաստագիրը

Իսկ 2018 թ-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի պատվավոր կոչում էր շնորհվել։