Գագիկ Գինոսյանի կարծիքով`ողջունելի է ցանկացած երևույթ, որն անմիջական կապ ունի ազգային մշակույթի, առավել ևս ռազմապարերի հետ։ Ըստ այդմ` ՊՆ–ի հետ իրականացվող ծրագրի շրջանակում ռազմապարն ընդգրկված է նաև ՀՀ ռազմական ինստիտուտում դասավանդվող առարկաների ցանկում։ Այն հետագայում կներմուծվի նաև բանակային զորամասերում։
«Ռազմապարը պատահական չի ստեղծվել և միշտ եղել է անպարտելիության ոգու խորհրդանիշը։ Ամեն մեկն այդ պարի մեջ նետվելով իրեն զգում է անպարտելի»,– ասաց մշակույթի վաստակավոր գործիչը։
Յարխուշտա ենք պարելու. Փաշինյանն ասաց` երբ և որտեղ. տեսանյութ
Գինոսյանի փոխանցմամբ` յարխուշտան մեծապես օգնել է նաև արցախյան հերոսամարտի մասնակիցներին, որովհետև հրաբորբ իրադարձությունների ժամանակ ռազմապարն ուղղակի անփոխարինելի մշակույթ է։
Նա նշեց նաև, որ մարդիկ իմացել են փառատոնի մասին և արդեն գալիս են յարխուշտա սովորելու։
Յարխուշտայի փառատոն` Հայաստանում. ինչու պետք է այն կազմակերպվի պասիվ սեզոնին
Նշենք, որ ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ որոշվել է ամեն տարի հունիսի 13–ին ավանդաբար անցկացնել յարխուշտայի փառատոն։ Այս տարի այն տեղի կունենա Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում, որն առավելապես բնակեցված է սասունցիներով։