MH17–ի կործանման գործով նոր փաստաթղթեր են ի հայտ եկել. ապացույցների բազան փլուզվում է

Հոլանդացի անկախ լրագրող Մաքս վան դեր Վերֆը Դոնբասի երկնքում մալայզիական «Բոինգի» կործանման հետաքննության վերաբերյալ փաստաթղթեր է հրապարակել, որոնք Նիդեռլանդների ռազմական հետախուզությունն ուղարկել է երկրի դատախազություն։
Sputnik

Ուկրաինայի արևելքում մալայզիական MH17 «Բոինգի» կործանման գործի վերաբերյալ ապացույցների բազան գնալով ավելի մեծ կասկածներ է ծնում։

Առաջնորդների անզուսպ լինելը վտանգավոր է պետության համար

Համացանցում փաստաթղթեր են հայտնվել, որոնք Նիդեռլանդների հատուկ ծառայություններն իբր ուղարկել են երկրի դատախազություն։ Ըստ այդ փաստաթղթերի` Հոլանդիայի ռազմական հետախուզությունն իմացել է տարածաշրջանում բոլոր «Բուկ» ԶՀՀ–ների տեղակայման մասին։

Նյութերում նշվում է, որ ինքնաթիռը ԶՀՀ հասանելիության գոտուց դուրս է եղել։ Այս հանգամանքն ավելի մեծ կասկածի տակ է դնում հետաքննության անաչառությունը։

Ռուսաստանում բազմաթիվ անգամ կոչ են արել Նիդեռլանդներին լիարժեքորեն հետաքննել գործը և քննությանը մասնակից դարձնել շահագրգիռ բոլոր կողմերին

Հիշեցնենք` Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգ-777»-ը, որը կատարում Էր Ամստերդամ (Նիդեռլանդներ)-Կուալա Լումպուր (Մալայզիա) МН17 չվերթը, կործանվել է 2014 թվականի հուլիսի 17-ին: Ինքնաթիռում եղել է 298 մարդ: Բոլորը մահացել են:

Երբ «ռազմավարական համբերությունը» հանկարծ վերջանում է, կամ Մյունխենի համաժողովի «աղը»